Categories: News

Ամփոփվել է «CreaTech նորարարական գաղափարներ Շիրակի մարզում ստեղծագործական արդյունաբերությունների զարգացման համար» հաքաթոնը

Ամփոփվեցին «CreaTech նորարարական գաղափարներ Շիրակի մարզում ստեղծագործական արդյունաբերությունների զարգացման համար» հաքաթոնի արդյունքները:

Հաղթող թիմերն են՝
Առաջին տեղ` “RoboKit” – 1 500 000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ` “EduCats” – 1 000 000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ` “ArtInsight” – 750 000 ՀՀ դրամ

Նշենք, որ հաքաթոնն իրականացվում էր «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էր Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո:

Share