News

Վաղը մեկնարկում է DIGITEC2021-ը

Հոկտեմբերի 29-ից 31-ը «Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կանցկացվի ամենամյա DIGITEC2021 տեխնոլոգիական ցուցահանդեսին։

Թույլ տվեք տեղեկացնել, որ այս տարի DIGITEC2021 տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 100 ընկերություններ։

DIGITEC2021-ի շրջանակներում այս տարի, բացի ցուցահանդեսից, առաջին անգամ կանցկացվի DIGITEC SUMMIT միջազգային համաժողովը՝ արտասահմանյան և տեղական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաժողովի հիմնական նպատակը՝ պանելային քննարկումների միջոցով ներկայիս տեխնոլոգիաների դերի վերհանումն է ճգնաժամային իրավիճակում և դրանց ադապտացման մեխանիզմերի քննարկումը՝ անընդհատ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին ընդառաջ։

DIGITEC2021 ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 10:00, DIGITEC SUMMIT միջազգային համաժողովի պաշտոնական մեկնարկը կտրվի հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 13:00, իսկ համաժողովի մասնակիցների գրանցման մեկնարկը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ից։

Համաժողովին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ՝ DIGITEC SUMMIT
Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով DIGITEC2021

Այս ամենին զուգահեռ՝ առաջին անգամ Հայաստանում կիրականացվի DigiWeek 2021 միջոցառումը, որի շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները։

Տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարքը տեղի կունենա հագեցած օրակարգով՝

Share