News

Մեկնարկել է «Empowering Science» ծրագրի դիմումների ընդունման փուլը

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (𝐀𝐈𝐓𝐂) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (𝐄𝐈𝐅), 𝐏𝐌𝐈 𝐒𝐜𝐢𝐞𝐧𝐜𝐞-ի աջակցությամբ հայտարարում են «Empowering Science» ծրագիրը՝ նախատեսված մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար, որն ուղղված է Հայաստանի մրցունակ տնտեսության ու կայուն պետականության հիմք հանդիսացող մեր գիտահետազոտական ներուժի զարգացմանը։

Դասընթացների շարքը՝

  • ՏՐԻԶ՝ գյուտարարական խնդիրների լուծման տեսության հիմունքները
  • Ինչպես գրել հաջողված հոդված և հետազոտություն գիտական ոլորտում
  • Նախագծի կառավարում գիտնականների համար
  • Արդյունավետ հաղորդակցություններ և բանակցություններ

Դասընթացներին Ձեր մասնակցությունն  անվճար է,  սակայն մասնակիցների  քանակը`  սահմանափակ:

Շտապե՛ք դիմել, հայտերն ընդունվում են մինչև Նոյեմբերի 8-ը ներառյալ։

Դասընթացների մասին լրացուցիչ տեղեկությունը կարող եք գտնել այստեղ` www.aitc.am։

Share