News

ԳՏՏԿ-ն և DISQO-ն կանցկացնեն տեղեկատվական հանդիպում՝ JavaScript-ի դասընթացին ընդառաջ

Նոյեմբերի 15-ին՝ 19:00 տեղի է ունենալու տեղեկատվական հանդիպում՝ JavaScript-ի դասընթացի մեկնարկին ընդառաջ:

Դասընթացի ծրագիրը մշակել է ԳՏՏԿ-ն՝ DISQO-ի մասնագիտական թիմի հետ միասին, և միտված է պատրաստել JavaScript-ի պահանջված մասնագետներ: Լավագույն մասնակիցները կստանան փորձաշրջանի, ապա աշխատանքի հնարավորություն DISQO ընկերությունում:

Դասընթացը կիրականացվի Երևանում՝ օֆլայն ձևաչափով, իսկ մարզերից մասնակիցների համար կգործի առցանց մասնակցության եղանակ։ Արցախյան պատերազմի մասնակիցների համար կգործեն մասնակցության արտոնյալ պայմաններ:

Մասնակիցների գրանցումը կատարվում է այստեղ:

Share