News

«Ինովացիոն կենտրոն» հիմնադրամն իրականացնում է JavaScript-ի դասընթաց սկսնակների համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Ինովացիոն կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «JavaScript ծրագրավորման լեզվի I մակարդակի (Beginner)» դասընթաց:

Դասընթացի մեկնարկին ընդառաջ՝ կանցկացվի տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է՝

– ծրագրավորման ո՞ր լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված,

– ինչու ընտրել JavaScript,

– ինչպես արդյունավետ սովորել օնլայն,

– ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում։

Գրանցվիր տեղեկատվական հանդիպման համար այստեղ:

 

Share