News

Ինթերնշիփի հնարավորություն՝ բնագիտական ուղղվածությամբ բարձր կուրսերի ուսանողների և ասպիրանտների համար

ՁԻՀ-ն ինթերնշիփի յուրահատուկ հնարավորություն է ընձեռում բնագիտական ուղղվածությամբ բարձր կուրսերի ուսանողների և ասպիրանտների համար:

Նախաձեռնությունն իրականացվում է«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի հետ համագործակցությամբ իրականացվող գիտահետազոտական էկոհամակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում։

Միանալով թիմին՝ դուք կարդալու եք գիտական հոդվածներ և ներկայացնլու եք տվյալ ուղղությամբ (այդ թվում կիրառական արդյունքի տեսանկյունից) առկա զարգացումները, ձեռքբերումներն ու խնդիրները, մասնակցելու եք տարբեր քննարկումների, որտեղ կարող եք ներկայացնել նաև ձեր թարմ մոտեցումներն ու վերլուծությունները։

Մանրամասներին ծանոթանալ ու հայտը լրացնել կարող եք այստեղ:

Share