News

Մեկնարկում է «Empowering Science» ծրագիրը

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» Հիմնադրամը (EIF)՝ PMI Science-ի աջակցությամբ այս տարի ևս իրականացնում են «Empowering Science» ծրագիրը` նախատեսված մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար։

«Empowering Science» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի գիտական ներուժը` ավելացնելով տարբեր ոլորտներում առաջադեմ հմտություններ ունեցող ներկա և ապագա գիտնականների թիվը:

Մագիստրոսները, ասպիրանտները և գիտաշխատողները հնարավորություն կունենան մասնակցել 4 դասընթացի:

Դասընթացները մշակվել են տարբեր ակադեմիական ոլորտների նպատակային պահանջներին համապատասխան և կապահովեն մասնակիցներին առաջադեմ գիտելիքներով և հմտություններով՝ Հայաստանում իրենց հետագա հաջող կարիերայի համար:

 Ծրագրում ներառված դասընթացներն են՝ TRIZ հիմունքներ, նախագծի կառավարում գիտնականների համար, ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում, արդյունավետ հաղորդակցություններ և բանակցություններ:

Բոլոր դասընթացներն անցկացվելու են լսարանային ձևաչափով՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։

Դասընթացներն անվճար են, մասնակիցների թիվը` սահմանափակ։ Ընտրությունը կատարվելու է` ըստ ներկայացված Cover Letter-ի և CV-ի: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 8-15-ն է՝ ըստ դասընթացի:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք այստեղ:

Հայտադիմումը լրացրեք այստեղ:

Share