News

Կայացել է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ամփոփիչ միջոցառումը

Նոյեմբերի 9-ին կայացավ ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2021 թվականի ամփոփիչ միջոցառումը։

Միջոցառման ընթացքում՝ բացման և ողջույնի խոսքերին հաջորդեց 2021 թվականին ֆինանսավորման համար ընտրված 19 մագիստրոսների վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը՝ ՁԻՀ-ի, PMI Science-ի, ՀՀ ԲՏԱ նախարարության, ԵՊՀ-ի և այլ գործընկեր կառույցների ղեկավար ներկայացուցիչների կողմից։

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսանողների ֆինանսավորումն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ:

Share