Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 Սյունիքում կբացվի 14 «Արմաթ» աշխատանոց
News 26/11/2021 16:12

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԱՏՁՄ) հայտնում են, որ մինչև տարվա ավարտը նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության օժանդակությամբ Սյունիքում հիմնել 14 «Արմաթ» լաբորատորիա, ինչպես նաև 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց՝ Կապանում։ 

«Սյունիքի տասնյակից ավել գյուղերի հետ այժմ նախապատրաստական աշխատանք է տարվում, որպեսզի մոտ օրերս մեկնարկենք այնտեղ «Արմաթ» լաբորատորիաների ներդրման գործընթացը», – նշեց «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։ 

Հիշեցնենք, որ «Արմաթ» կրթական ծրագիրը 2011 թվականից սկսած նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն: Այս կրթական մոդելն իր արդյունավետությունն է գրանցել միջազգային հարթակներ՝ արտահանվելով Հնդկաստան, իսկ օրերս՝ նաև Բանգլադեշ։ Այժմ Հայաստանի (ներառյալ՝ Արցախի), Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործում են 599 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Հատկանշական է, որ նոյեմբերի 26-ին Երևանի թիվ 158 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 600-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 60-ամյակին։