News

Արմաթը խմբավար է փնտրում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է Արմաթ ինժեներական լաբորատորիաների խմբավարների թեկնածուների ներգրավման գործընթացի մեկնարկի մասին։ Խմբավարի աշխատանքի համար պահանջվում է մեծ նվիրվածություն և երեխաների հետ աշխատելու ցանկություն։

Խմբավարը դասավանդումը իրականացնում է դպրոցներում ՝ Արմաթ ինժեներական լաբորատորիայում։ Դասավանդումը տեղի է ունենում շաբաթական  6 դասաժամով` բաշխված 2 կամ 3 օրվա մեջ։ Արմաթ ինժեներական լաբորատորիան արտադասարանական խմբակի ձևաչափով է և գործում է դպրոցի դասաժամերից դուրս։ Խմբավարը պետք է դասավանդի հետևյալ մասնագիտություններով ՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, տպասալիկների հետ աշխատանք, եռաչափ մոդելավորում , աշխատանք եռաչափ տպիչի հետ և շաղափային/ լազերային հաստոցի հետ։ Վերոհիշյալ բաղադրիչները դասավանդվելու են նախագծերի տեսքով։

Աշխատանքին մանրամասն ծանոթացեք այստեղ:

Share