News

«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 5-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է

«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 5-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար հայտերն արդեն ընդունվում են։

Տվյալագիտության և արհեստական բանականության վեցամսյա դասընթացներն անվճար են և հասանելի.

  • զորակոչի ենթակա տղաներին,
  • երիտասարդ աղջիկներին, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Հայտերը ընդունվում են մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share