News

Թումո Լիոնը կբացվի հունվարի 26-ին

Թումո Լիոնն արդեն իրականություն է։

Թումոն մի քանի փաստ է ներկայացրել կրթական ցանցի ամենանորեկի մասին`

  • այն Թումոյի արդեն 7-րդ միջազգային կենտրոնն է և 2-րդը` Ֆրանսիայում,
  • առաջինն է, որն ունենալու է իրեն կապվող Թումո տուփեր,
  • ընդունելու է 1500 ուսանողի և կրթական ծրագիրը ընդգրկելու է 8 ոլորտ։

Թումո Լիոնի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել էին Région Auvergne-Rhône-Alpes-ի նախագահը, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը և զարգացման գծով ղեկավար Բեկոր Փափազյանը։

Share