News

Picsart-ը 10 տարեկան է

Հայկական խոշորագույն տեխնոլոգիական ընկերություն PicsArt-ը, որն այս տարի ամռանը դարձավ միաեղջյուր (գնահատվել է 1 մլրդ դոլարից ավել), նշում է իր 10 ամյակը։

Այս տարիների ընթացքում ընկերությունը փոքր թիմից մեծացել է՝ դառնալով 15 երկրներում 1,000-ից ավել աշխատակից ունեցող միջազգային ընկերություն: Պարզ հավելվածից ընկերությունը վերածվել է կենսունակ համայնքի, դարձել է հսկայական ստեղծարար հարթակ, որը ցանկացածին տալիս է անսահմանափակ ստեղծագործական ազատություն։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընկերության 10 ամյակին նվիրված տեսահոլովակը։

Share