News

Անցկացվել է «Ճարտարապետության հիմունքներ, կոնստրուկցիաներ և ծրագրային գործիքակազմ» դասընթացի թեստավորման փուլը

«Ճարտարապետության հիմունքներ, կոնստրուկցիաներ և ծրագրային գործիքակազմ (Floorplanner)» դասընթացին գրանցվել էր ավելի քան 100 դիմորդ:

Թեստավորման և հարցազրույցի արդյունքում նրանցից միայն 18-ը հնարավորություն ստացան մասնակցելու դասընթացին, որի ավարտին՝ լավագույն արդյունքներ գրանցողները կարող են աշխատանքի անցնել նիդեռլանդական ArchiDutch ընկերությունում:

Դասընթացն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և ArchiDutch ընկերության հետ համատեղ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում:

Share