News

Ամփոփվել է «Upshift Գյումրի՝ Դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագիրը

Կայացել է «Upshift Գյումրի՝ Դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառման մեկնարկին մասնակիցներին ողջունեցին՝ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Արթուր Ալեքսանյանը։

Ծրագրի շնորհիվ Շիրակի մարզի 12-ից 24 տարեկան, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող բազում դեռահասներ ու երիտասարդներ ստացան

ՏՏ և հարակից մասնագիտությունների արդի գիտելիքներ, իսկ մասնակիցներից 20-ը հնարավորություն ստացավ պրակտիկա անցնելու Գյումրիում գործող ՏՏ ընկերություններում։

«Upshift Գյումրի» ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Share