News

ԳՏՏԿ-ում վաղը՝ դեկտեմբերի 18-ին մեծ ավարտական միջոցառում է սպասվում

Դեկտեմբերի 18-ին ԳՏՏԿ-ում ավարտական միջոցառում է: «ԳՏՏԿ+ընկերներ». սա նշանակում է, որ այս GRADUATION-ին կարող են մասնակցել GITC-ի բոլոր տարիների ուսանողները և ընկերները:

Օրակարգում գերհագեցած ուսումնական տարվա և հույժ կարևոր ծրագրերի ամփոփումն է՝ «Զինվորի Մայր», «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով», «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում», ԳՏՏԿ-ի լսարանային և առցանց դասեր։

Վաղը Գյումրու դրամատիկական թատրոնում պարզ կդառնա, թե ով է այն հաջողակ և առաջադեմ ուսանողը, ով ստանալու է գլխավոր մրցանակը՝ MacBook Air և մի մեեծ փունջ դրական էներգիա։ Հիշեցնենք, որ սա վերաբերվում է այն ուսանողներին, որոնք գրանցվել են 2021 թ. հունիսին հայտարարված մրցույթին:

Ընկերության նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին մուտք գործել ՏՏ ոլորտ, ունենալ նոր մասնագիտություն և ստանալ աշխատանքի հնարավորություն։

Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին Գյումրիում:

Մասնակցելու համար այցելեք այստեղ:

Share