News

ԳՏՏԿ-ն և BAJ Accelerator-ը համատեղ մեկնարկում են «Pre-Incubation» ծրագիրը

ԳՏՏԿ-ն և BAJ Accelerator-ը համատեղ մեկնարկում են «Pre-Incubation» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է աջակցել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, նորարարական գաղափարների ձևավորմանը և վերջիններիս՝ սպառողի կողմից պահանջված պրոդուկտի վերածմանը:

«Pre-Incubation» ծրագիրը մշակված է ԳՏՏԿ-ի և Baj Accelerator-ի միջազգային փորձ ունեցող մասնագետների կողմից և ներառում է ձեռներեցության հիմունքներ, գաղափարի ձևավորում և վալիդացիա, շուկայի սեգմենտավորում, թիրախավորում, ֆինանսների ներգրավում:

Ծրագիրն իրականացվելու է առցանց: Դասավանդելու են BAJ Accelerator-ի և Orion Worldwide բարձրակարգ մասնագետները:

Ծրագիրը մեկնարկելու է փետրվարին: Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցել Orion Worldwide Innovation-ի հայաստանյան գրասենյակի հետ։

Ծրագրի լավագույն շրջանավարտները կարող են անցնել ուսումնական փորձառություն Embodied, Scylla և Cognize միջազգային ճանաչում ունեցող ընկերություններում։

Մանրամասների համար խնդրում ենք գրել ԳՏՏԿ-ի ՖԲ-յան էջին կամ զանգահարել +374 94 034034:

Share