News

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն կնքել են հուշագիր՝ տեսախաղերի ստեղծման և զարգացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ

Ս. թ. փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում ստեղծված «COCA-COLA VIDEO GAME LAB YSU» վերապատրաստման և զարգացման հարթակ-լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը։ 

ԿԿՀԲՔԱ կողմից խաղային հատուկ համակարգիչներով, «Oculus 2» վիրտուալ սաղավարտով և անհրաժեշտ այլ սարքավորումներով կահավորված այս լաբորատորիայում երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել տեսախաղերի մշակման համար առաջին անհրաժեշտության տեխնիկական գիտելիքներ, տեսախաղերի բիզնեսի զարգացման հմտություններ, այդ թվում՝ շուկայավարում, ֆինանսներ, թվային արտադրանքների զարգացման առաջխաղացում և այլն։ 

Կարևորելով կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես՝ աշխարհում արագ զարգացող տեսախաղերի արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, միջոցառման ընթացքում կնքվեց նաև համագործակցության հուշագիր՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի միջև։ 

Տվյալ հուշագիրը միտված է «COCA-COLA VIDEO GAME LAB» հարթակ-լաբորատորիայի գործունեության շարունակականության ապահովմանն, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Համագործակցության շրջանակում կնախաձեռնվեն տարբեր համատեղ միջոցառումներ, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում։

Սա ևս մեկ քայլ է Հայաստանում ՏՏ ոլորտի առաջխաղացումը և երիտասարդների համապատասխան հմտությունների զարգացումը խթանելու համար, որը կնպաստի ինքնազբաղվածության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

Share