News

Մեկնարկել է «VivaTech-2022» ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

2022թ հունիսի 15-ից 18-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա «Vivatech-2022» 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և իրենց արտադրանքն ու լուծումները ներկայացնել այս հարթակում։ 

Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև մարտի 7-ը:

«VivaTech»-ը Եվրոպայի ամենախոշոր միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է՝ ուղղված նորարարություններին և ստարտափներին: Ցուցահանդեսի թեմաներն են` բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ: Այն ամբողջ աշխարհից մեկ տեղում համախմբում է ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պետական այրերին, պաշտոնական պատվիրակություններին:

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք այստեղ

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 590162:

Share