News

Anania. 28 օրում Հայաստանում ստեղծված պրոդուկտը գրավել է աշխարհի ուշադրությունը

Pinsight ընկերությունը հիմնադրվել է 2021-ին Հայաստանի Ամենրիկյան Համալսարանի դասախոս Հրանտ Դավթյանի և իր լավագույն ուսանողների կողմից։ Կարճ ժամանակում ընկերությունը մեծ հաջողությունների հասավ:

Anania-ն ընկերության նորաստեղծ պրոդուկտն է, աշխատում է արհեստական բանականությամբ: Նրան կարող եք միացնել ցանկացած ոլորտի վերաբերող տվյալներ, տալ նրան հարցեր և անմիջապես ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Anania-ն իսկական վիրտուալ օգնական է. այն որոնում է, կատարում է բարդ վերլուծական հաշվարկներ, գտնում է կորելացիաներ, կատարում է կանխատեսումներ և տալիս ճշգրիտ պատասխաններ։

Վերջերս հայրենական արտադրության այս պրոդուկտը հաջողության հասավ Product Hunt-ում:

«Anania-ի ստեղծման և ProductHunt-ին մասնակցելու գաղափարը գրեթե նույն րոպեին է ծնվել։ Մենք այս տարվա փետրվարի 1-ին սկսեցինք 28-օրյա challenge, որի ընթացքում նախատեսում էինք 0-ից ստեղծել պրոդուկտ, հաղթել Product Hunt-ում և ձեռք բերել հաճախորդներ նրա համար։ Մենք նման արդյունք չէինք սպասում: Դարձանք օրվա համար 1 պրոդուկտ, ունեցանք ծրագրի 280-ից ավել գրանցում, ձեռք բերեցինք հաճախորդներ, հիմա էլ գտնվում ենք բանակցությունների փուլում մի շարք ընկերությունների հետ։ Առաջիկա շաբաթների ընթացքում կկնքվեն առաջին պայմանագրերը», – ասում են Pinsight-ից:

Pinsight-ի թիմը ոսկե կանոն ունի՝ ստեղծել համաշխարհային նշանակություն ունեցող պրոդուկտներ։ Anania-ի օրինակով իրենք իրենց ապացուցեցին, որ դա հնարավոր է Հայաստանում ու հայաստանյան թիմով, ու համոզվեցին՝ հայաստանցի մասնագետները շաբաթների ընթացքում ունակ են ստեղծել ծրագիր, որն իր տեխնոլոգիայով չի զիջում Googleի կամ Amazon-ի պրոդուկտներին, որոնց ստեղծելու վրա ծախսվում են տարիներ և միլիոնավոր դոլարներ։

 

Share