News

ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունն առաջարկում է ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարում է իր Կանանց հզորացման նախաձեռնության մաս կազմող «Կին ծրագրավորողներ» ծրագրի երրորդ խմբի հավաքագրման մեկնարկը: Այս անգամ ծրագիրը Հայաստանի կանանց առաջարկում է ՏՏ ոլորտի հետևյալ հինգ անվճար մասնագիտացումները.

– React.JS,

– Python,

– QA (Որակի ապահովում),

– IT Project Management (ՏՏ նախագծերի կառավարում),

– HR in Tech (Մարդկային ռեսուրսների կառավարումը ՏՏ ոլորտում):

Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող  կանայք մինչև ապրիլի 15-ը ներառյալ այստեղ:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն. մարտի 30-ին, ապրիլի 5-ին և 13-ին ժամը՝ 19։00-20։00-ին կկազմակերպվեն ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ, որոնց կարող եք միանալ այստեղ և ձեզ հետաքրքրող հարցերն ուղղել ծրագրի պատասխանատուներին:

Դասընթացների մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսից։

Այլ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ 060 62 22 16 կամ womencoders@agbu.am:

Share