News

Տեղի ունեցավ ՏՀՏ առաջնորդների 2-օրյա ֆորումը

Սույն թվականի մայիսի 27-28 Աղվերանում առանց փողկապների հանդիպման և պանելային քննարկումների ձևաչափովընթացավ ՏՀՏ առաջնորդների 2-օրյա ֆորումը (ICT Leaders Forum)՝ «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» կարգախոսի ներքո։ Քննարկումներին ներկա էին ԱՏՁՄ անդամներ, ոլորտային մասնագետներ և ընկերություններ, կառավարության ներկայացուցիչներ, հյուրեր։ Ֆորումը կազմակերպվել է «ԵՄն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ 

Ֆորումի ընթացքում քննարկվեցին ոլորտի և Հայաստանի ռազմավարական մի շարք ուղղություններ, ինչպիսիք են գիտության և գիտահետազոտության զարգացումը, տեխնոլոգիական կրթության հիմնախնդիրները, էլեկտրոնային կառավարման, անվտանգության ոլորտի, ինչպես նաև ոլորտի հարկայինմաքսային խնդիրները։ 

Ֆորումի սկզբում ներկայացվեցին Հայաստանի վերափոխման ռազմավարությունը (Հայաստան 2050) և Հայաստանի արդյունաբերական ռազմավարությունը, մասնավորապես այս փաստաթղթերում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի դերակատարման հարցերը։ 

Բանախոսներն ու մասնակիցները քննարկումների արդյունքում ձևակերպեցին հիմնական խնդիրները, դրանց լուծումները, որոնք կդրվեն ԱՏՁՄ աշխատանքային խմբերի առջև որպես աշխատանքային օրակարգ, ինչպես նաև կտրամադրվեն համապատասխան պետական կառավարման մարմիններին։ 

Հիշեցնենք, որ «ԵՄն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից։ 

Share