News

Մեկնարկել է շախմատի տեխնոմրցաշարի գրանցումը

Մեկնարկում է IT CHESS CUP 2022 շախմատային մրցաշարի գրանցման փուլը: 2007-ից Synergy Armenia-ի նախաձեռնած IT CHESS CUP-ը միավորում է ՏՏ համայնքին՝ զարգացնելով տեխնոմարդկանց շախմատային մտածելակերպը:

Այս տարի մրցաշարի բացման արարողությունը կլինի սեպտեմբերի 16-ին, ժամը՝ 16:00-18:00-ին Synergy Armenia-ում (Արմենակ Արմենակյան 2/4,  9-րդ հարկ), իսկ սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 11:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում կմեկնարկի մրցաշարը (Շևչենկո 34):

Ի՞նչ է պետք IT CHESS CUP-ի մասնակիցը դառնալու համար

  • Ունենալ 3 մասնակցից բաղկացած տեխնոթիմ (կարելի է ունենալ 1-ից ավելի թիմեր: Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանում գործող և պետռեգիստրում գրանցված բոլոր ՏՏ, ինչպես նաև ՏՏ բաժիններ ունեցող ընկերությունները):
  • Մինչև 2022-ի սեպտեմբերի 14-ը, ժամը՝ 18:00-ն րացնել հղման մեջ նշված հայտը. https://forms.office.com/r/ujjY91CheS
  • Մասնակցության արժեքը մեկ թիմի համար կազմում է 80 000 դրամ։

Մրցաշարի մանրամասները՝ կից.

Share