News

«Հայաստան Ինժեներական շաբաթ – 2022»-ը հետաձգվում է

«Հայաստան Ինժեներական շաբաթ – 2022»-ը հետաձգվում է։ Կազմակերպիչները նոր ամսաթվի և այլ մանրամասների մասին կհայտարարեն ավելի ուշ:

Հիշեցնենք՝ «Հայաստան Ինժեներական շաբաթ – 2022»-ը պետք է անցկացվեր սեպտեմբերի 23-ից 25-ը Երևանում և Վանաձորում:

Հայաստանում ճարտարագիտության ոլորտի միջոցառումների այս ամենաընդգրկուն շարքի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները և խթանել համայնքի զարգացումը:

Այս տարի «Հայաստան Ինժեներական շաբաթ – 2022»-ը նվիրված կլինի, մասնավորապես, տիեզերական հետազոտություններին ու դրանց նպաստող ժամանակակից ինժեներական լուծումներին:

«Հայաստան Ինժեներական շաբաթ – 2022»-ը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժիներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science-ի, Նեյշընըլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնի (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնության (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ։

Share