News

BigStory VC-ն ներդրում է արել Prelaunch.com-ում և Stylebit.io-ում

BigStory VC-ն, գործունեության տարին դեռ չբոլորած, արդեն 9 ներդրում է արել: Այս անգամ միջոցներ են ուղղվել Prelaunch և Stylebit ստարտափներին:

Prelaunch.com-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստարտափներին փորձարկել գաղափարի կենսունակությունն ու պահանջարկը՝ իրական օգտագործողների կարծիքների ու արձագանքի հիման վրա։

Stylebit.io-ն թույլ է տալիս ինտեգրել դիզայն համակարգը միացյալ աշխատանքային հոսքում և միաժամանակ աշխատելու հնարավորություն տալ ամբողջ թիմին։

«Մենք ներդրում ենք անում, երբ հավատում ենք, որ իդեան աշխարհի մակարդակով մրցակցային է, կարող է մեծ բան դառնալ և նրա հետևում լայն աշխարհայացքով, նպատակասլաց, կարգապահ թիմ է։ Ամենաուրախալին այն է, որ այսպիսի թիմերը արագ տեմպով շատանում են Հայաստանում», – կարծում է վենչուրային հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը:

Հայկական տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է։ BigStory VC վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներով ստարտափներում։

Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարեվերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից:

Share