News

Կրիպտոյի առուվաճառքը երբեք այսքան արագ ու պարզ չի եղել. Bybit P2P-ում հասանելի են գործարքներ դրամով՝ ՀՀ մի շարք բանկերի և վճարային համակարգերի միջոցով

2022թ. հուլիս ամսին առաջատար կրիպտոբորսա Bybit-ը հայտարարել էր, որ մոտակա ամիսներին պատրաստվում են P2P հարթակում ներդնել ՀՀ դրամը։ Եվ ահա, ՀՀ դրամով գործարքներն արդեն հասանելի են Bybit-ի P2P հարթակում։

P2P հարթակում դրամի ներդրումն իրականացվել է ՀՀ մի շարք առաջատար բանկերի և վճարային համակարգերի գործընկերությամբ։ Ինչն առավել վստահելի է դարձնում P2P հարթակը։ P2P հարթակում գործարքները կարելի է իրականացնել հետևալ գործընկերների օգնությամբ՝ IDBank, Idram, Arca, ArmBusinessBank, ArmEconomBank, Tinkoff և այլն։ Գործարքները կարելի է իրականացնել նաև բանկային փոխանցման միջոցով։ Այժմ հասանելի են միայն գործարքներ AMD / USDT զույգով։ Այսինքն, ՀՀ դրամով կարելի է գնել USDT թոքեն և հակառակը՝ USDT թոքենները վաճառել ու ստանալ ՀՀ դրամ։

Կրիպտոարժույթների գնման և կանխիկացման գործընթացների արագ և հարմարավետ կազմակերպումն առաջատար կրիպտոբորսնաների գլխավոր նպատակներից մեկն է։ Այստեղ է, որ մեծ պահանջարկ են վայելում P2P վճարումները։ P2P-ն ByBit-ի շրջանակներում գործող պարզ և անվտանգ հարթակ է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս իրականացնել արժույթների և USDT թոքենի փոխանակում՝ ուղղակի միմյանց միջև, առանց միջնորդների։ Հարթակը գործարկվել է 2022թ. հունվար ամսից։ ByBit-ը P2P հարթակում միջնորդավճարներ չի գանձում, այն միայն ապահովում է հարթակի անվտանգությունն ու անխափան գործունեությունը։ Երբ գործարքն իրականացնող կողմերից մեկը փոխանցում է գումարը՝ այն անմիջապես սառեցվում է 10 րոպեով, մինչև հակառակ կողմը չփոխանցի գումարը։

Ցանկանում եք ՀՀ դրամով գնել կամ վաճառել կրիպտո՝ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ։

Հաշվի առնելով P2P հարթակի կարևորությունը Bybit-ը թողարկել է P2P հարթակի գործունեության մասին պատմող տեսանյութ։ Անպայման դիտեք, անչափ օգտակար է։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ LaunchpadP2PNFTBybit EarnCopytradingGrid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share