News

ՁԻՀ-ը հրավիրում է մասնակցելու հաջողության պատմություններով «Demo day»-ին

Հոկտեմբերի 28-ին կայանալու է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի ներքո իրականացվող Համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի 3-րդ և 4-դ փուլերում հաղթող ճանաչված ընկերությունների մասնակցությամբ «Demo day»:

 «Demo day»-ի ընթացքում ծրագրի ներքո արձանագրած հաջողությունների, իրենց ձեռբերումների և ապագա ծրագրերի մասին գործարար ներկայացումներով հանդես կգան Strollkeeper, Elmasys, Denovo, IMIN/Safe you, Mythrill, Xbionics, Auto-Test Engineering, EVAN, ThreeSmart, Qayl Tech ընկերությունները:

«Demo day»-երի շարքը նպատակ ունի նաև ձևավորել Startup համայնք, որտեղ արդեն իսկ հաջողություններ գրանցած ստարտափները և դեռևս սաղմնային փուլում գտնվող թիմերը հնարավորություն կստանան միմյանց հետ շփվելու, մասնագիտական ու գործարար հարաբերություններ ստեղծելու։ Հուսով ենք՝ հարթակը նաև հիմք կհանդիսանա նոր համագործակցությունների և հետաքրքիր ծրագրերի իրագործման համար։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու ամենատպավորիչ գործարար ներկայացումով հանդես եկած թիմին:

«Demo day»-ը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին` 18:00-ին, BŪRO work’n’roll -ում։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ https://bit.ly/3CkaJxl

IMG/RMG «Demo day»-երի այս շարքը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Իր գործունեության 20 տարիների ընթացքում ՁԻՀ-ն իրականացրել է լայնածավալ ինստիտուցիոնալ նախաձեռնություններ, որոնք, մասնավորապես, ներառում են գիտնականների, ստարտափների և բարձր տեխնոլոգիական ընկերությունների ֆինանսավորման տարբեր գործիքակազմեր, ինչպես նաև ձևավորել է տեխնոլոգիական ընկերությունների համար նախատեսված ենթակառուցվածքներ և էկոհամակարգեր՝ երկրի ողջ տարածքով:

Share