News

Դեկտեմբերի 23-25-ը կանցկացվի ճարտարագիտական շաբաթ

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ի ընթացքում հնարավորություն կունենաք շրջել նաև ճարտարագիտական ցուցահանդեսով, որը տեղի կունենա միջոցառման 2-րդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Ինժեներական քաղաքում։
Ճարտարագիտական ցուցահանդեսի ընթացքում կտեսնեք

  • ինժեներական արտադրության,
  • ավտոմոբիլային արդյունաբերության,
  • ավիատիեզերական արդյունաբերության,
  • սպառողական էլեկտրոնիկայի,
  • կիսահաղորդիչ սարքերի,
  • կենսաբժշկական ճարտարագիտության վերջին նվաճումները։

Հայ ճարտարագետները կներկայացնեն վերջին տարիների իրենց ձեռքբերումները։ Դուք նաև հնարավորություն կունենաք Ձեզ հետաքրքրող հարցեր ուղղելու նրանց։

Մասնակցության համար գրանցվե՛ք այստեղ՝ https://bit.ly/aew_2022

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը՝ պարտադիր։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժիներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի, Նեյշնլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ), «Սայհաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ։

Share