News

Մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը, որն անցկացվում է  «Համադրելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։

Ողջույնի խոսքով են հանդես եկել հյուրերը, կազմակերպիչները` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Օֆելյա Սարգսյանը:

Միջոցառման երեք օրերի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։ Ինչպես նաև Ինժեներական քաղաքում տեղի կունենա ճարտարագիտական ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդիչ սարքերի, կենսաբժշկական ճարտարագիտության, սպառողական էլեկտրոնիկայի և ինժեներական ծրագրակազմի վերջին նվաճումները: Շաբաթն իր աշխատանքները հաջորդիվ կշարունակի Վանաձորում և կամփոփի դեկտեմբերի 25-ին։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը կազմակերպվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժիներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science գիտահետազոտական կենտրոնի, Նեյշընըլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ) և մի շարք այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Share