News

Թումոն շարունակում է մասնաճյուղեր բացել նաև Հայաստանի սահմաններից դուրս

Անցած տարի միջազգային Թումո կենտրոնների շարքը համալրվեց ևս երկուսով` բացվեցին Թումո Լիոնը և Թումո Ցյուրիխը:

Այս տարի նախատեսվում է կենտրոն բացել Մանհայմում, որը կլինի երկրորդը Գերմանիայում:

Առաջիկայում կենտրոններ են բացվելու ԱՄՆ-ում և Պորտուգալիայում:

Միջազգային կենտրոնները Թումոյի կրթական ծրագիրն աշխարհում տարածելուն զուգահեռ ապահովում են հայկական ընդլայնված ցանցի գործառնական ծախսերը:

Share