News

Armenia Startup Academy-ի Traction ծրագրի Դեմո օրը հունվարի 26-ին է

Հունվարի 26-ին կկայանա «Armenia Startup Academy»-ի Traction ծրագրի 3-րդ շրջափուլի «Դեմո օր»-ը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Միջոցառման ընթացքում կներկայանան 8 հայկական ստարտափներ տարբեր ոլորտներից, ներառյալ՝ Edtech-ը, Healthtech-ը, AI-ն, որոնք անցել են 14-շաբաթյա Traction ծրագիրը և բարձրակարգ փորձագետների կողմից մենթորություն ստացել իրենց վաճառքի, աճի և ֆոնդհայթայթման ռազմավարությունների մշակման համար:

«Դեմո օրվա» ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու հիմնադիրների հետ, լսել նրանց ելույթները և հարցեր տալ: Ինչպես նաև թարմացումներ կտրամադրվեն Hero House նախաձեռնությունների, «Armenia Startup Academy»-ի շրջանավարտների ձեռքբերումների և ընկերությունների առաջիկա նախագծերի վերաբերյալ:

Ծրագիրն իրականացվում է Catalyst հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության EU4Business «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է GIZ-ի կողմից։

Share