News

Global Game Jam. Հայաստանում կանցկացվի խաղերի ստեղծման աշխարհի ամենամեծ հաքաթոնը

Փետրվարի 3-5 TUMO Labs-ում կկայանա Global Game Jam-ը խաղերի ստեղծման աշխարհի ամենամեծ հաքաթոնը: Մասնակցությունն անվճար է: Միանալու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:

Հաքաթոնին կարող են մասնակցել 16-ից բարձր բոլոր այն անձիք, ովքեր պատրաստ են 48 ժամվա ընթացքում ստեղծել նոր, կամայական ոճի խաղ՝ սեղանի, վիդեո և այլն։ Մասնակցել հնարավոր է թիմով կամ թիմ կազմել տեղում: Խաղերի ստեղծման փորձ ու մասնագիտական հմտություններ ունենալը պարտադիր չէ։

Մասնակիցները կարող են լինել խաղերի դիզայներներ, ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձևավորողներ կամ պարզապես էնտուզիաստներ։

Մասնակիցները պետք է ունենան իրենց անհրաժեշտ ամեն ինչ (համակարգիչ, մոնիտոր և այլ տեխնիկա, գրենական պիտույքներ և այլն)։

Միջոցառման կազմակերպիչներն են Noor Games-ը և Tumo Labs-ը:

Share