News

AITC/EIF կենտրոնը Python հիմունքներ դասընթացին ընդառաջ տեղեկատվական հանդիպում կանցկացնի

AITC/EIF կենտրոնը հրավիրում է Python հիմունքներ դասընթացով հետաքրքրվող  անձանց փետրվարի 20-ին ժամը 16։00-ին կայանալիք տեղեկատական օրվան։ 

Python-ը ամենահայտնի և պահանջարկ ունեցող ծրագրավորման լեզուներից մեկն է, որն  օգտագործվում է Վեբ ծրագրավորման, արհեստական բանականության, մեքենայական  ուսուցման և այլ ուղղություններում։ 

Բաց դասը և դասընթացն անցկացնելու է Հայկ Աբելյանը՝ ոլորտում փորձառու մասնագետ,  ով ունի ավելի քան 10 տարվա դասավանդման փորձ, ում հետ համագործակցում են  ոլորտի լավագույն ընկերությունները։  

Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3GDYoGy : 

Ի դեպ, ուսանողների համար գործում է 10% զեղչ դասընթացին մասնակցելու դեպքում։ 

Գրանցվել կարող եք զանգահարելով 010 / 93 / 99 556810 և 041 556816  հեռախոսահամարներին, ինչպես նաև հետևյալ հղումով՝ https://bit.ly/3wI9bMh ։

Share