News

Մեկնարկել է JavaScript/ReactJS անվճար դասընթացի հայտերի ընդունումը

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) մեկնարկում է «JavaScript/ReactJS» անվճար դասընթաց։

Դասընթացին կարող են մասնակցել երևանամերձ մարզերի 15-29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն խորացված գիտելիքներ JavaScript-ից, լավ տրամաբանություն և անգլերենի՝ առնվազն միջին մակարդակի իմացություն։

2 ամիս տևողությամբ դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան ReactJS-ի հիմունքներին և կկարողանան մշակել կայքեր ու հավելվածներ

Փետրվարի 9-ին, ժամը 18:00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում և թեստավորում։

Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև փետրվարի 8-ը ներառյալ լրացնեն հետևյալ հայտը։

Share