News

«Gamechangers: girls for girls» ծրագիրը փնտրում է մենթորներ

GTC և UNICEF թիմերը փնտրում են մենթորներ՝ Սյունիքի մարզում «Gamechangers: girls for girls» ծրագրին միանալու համար։

Եթե դու սիրում ես թիմերի հետ աշխատել, ցանկանում ես աշխատանքի ընթացքում բարելավել հմտություններդ ու գիտելիքներդ, տիրապետում ես թվարկածներից որևէ մեկին՝ Իլյուստրացիա, 3D անիմացիա, C++, Unreal Engine, ապա ուղարկիր ինքնակենսագրությունդ gtc@eif.am էլ․ հասցեին՝ subject բաժնում գրելով «Gamechangers: girls for girls mentor»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:

«Gamechangers with girls for girls» ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համագործակցությամբ:

Share