News

Հայկական Ucraft-ը ճանաչվել է 2023-ի թոփ 20 ծրագրային պրոդուկտներից մեկն աշխարհում

Հայկական Ucraft կայքերի ստեղծման հարթակը Crozdesk-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն 20 ծրագրային պրոդուկտներից մեկը։

Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման և դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ և միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից։

Ucraft-ի հետ մեկտեղ Crozdesk-ի վարկանշում են ընդգրկվել նաև WordPress-ը, SquareSpace-ը Wix-ը, Webly-ն և այլն։

Share