News

AITC/EIF կենտրոնը հայտարարում է Startup Idea մրցույթ

AITC/EIF կենտրոնը հայտարարում է «Առաջատար տեխնոլոգիաներ և ՏՀՏ լուծումներ՝ մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջության ոլորտների համար» խորագրով Startup Idea մրցույթ։

Մրցույթը կմեկնարկի երկօրյա բութքեմփով (ապրիլի 26-ից 27-ը), որի ընթացքում մասնակից թիմերը՝ ոլորտի փորձագետների աջակցությամբ ձեռք կբերեն նոր հմտություններ և կկատարելագործեն իրենց գաղափարները:

Ապրիլի 28-ին տեղի կունենա փիչինգի եզրափակիչ միջոցառումը, որտեղ վերջնական գաղափարները կներկայացվեն իտալացի և հայ մասնագետներից ձևավորված ժյուրիին:

Մրցույթի գլխավոր մրցանակն է ուսումնական այց Իտալիա, որը անհավանական հնարավորություն է ծանոթանալու մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջային բիզնես ոլորտների վերջին տենդենցներին և տեխնոլոգիաներին:

Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 23-ն է: Բութքեմփն իրականացվելու է հայերենով և անգլերենով, փիչինգը՝ անգլերենով: Գրանցվել կարող եք այստեղ:

Մրցույթը կազմակերպվում է «Համագործակցություն Հայաստան» ծրագրի ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կողմից Մոնֆալկոնեի քաղաքապետարանի, Polo Tecnologico Alto Adriatico-ի և Ակվիլեյայի քաղաքապետարանի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է L.R. 19/2000 (Regional Law) Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա տարածաշրջանի կողմից։

Share