Բռնատեղահանումից հետո «Մունք» տեխնոդպրոցի ամբողջ թիմը և Հաղորտի համայնքի բնակիչները համայնքի ղեկավարի գլխավորությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի շնորհիվ տեղակայվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքում և հարակից գյուղերում՝ արժանանալով ջերմ ընդունելության: Հաղորտին թերևս Արցախի այն եզակի համայնքներից է, որն ամբողջությամբ պահպանվել է ՀՀ տեղահանումից հետո, և որի շուրջ էլ հավաքվեց նաև «Մունք» տեխնոդպրոցի թիմը ու հաշված օրերի ընթացքում վերսկսեց իր աշխատանքները Տաշիրում:
Արցախում մինչև բռնատեղահանությունը տեխնոդպրոցը գործել է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում և Ստեփանակերտում՝ ունենալով պետության, բարեգործական կազմակերպությունների, գործարար շրջանակների և բազմաթիվ անհատների աջակցությունը։ Արցախում հիմնադրված ոչ ֆորմալ կրթական հաստատությունը մոտ մեկուկես տարվա ընթացքում իր նվիրատուների շնորհիվ Արցախի 6 համայնքներում տեխնոլոգիական կրթություն էր տալիս ավելի քան 250 աշակերտի՝ դնելով «Մունք»-ի ռազմավարական նպատակի իրագործման հիմքը․ երիտասարդներին իրենց բնակավայրերում ստացած նոր որակի կրթության շնորհիվ հնարավորություն տալ զարգացնել և ուժեղացնել հեռավոր համայնքները։
Բռնի տեղահանման ժամանակ թիմի և ուսանողների համատեղ ջանքերով դուրս բերվեց «Մունք»-ի ողջ տեխնիկան: Այդ իրավիճակում դիմելով բազմաթիվ ռիսկերի, նույնիսկ աշակերտներն իրենց իրերը տանը թողնելով՝ տեխնոդպրոցի համակարգիչներն են իրենց հետ բերել։ Արդյունքում՝ երկու տարի առաջ իրականացված ողջ դրամահավաքից (69 մլն) կորցվեց միայն շենքի վերանորոգման ծախսը։ Ամիսներ անց «Մունք» տեխնոդպրոցն ունի ավելի քան 350 ուսանող միայն Լոռու մարզում:
Գործունեությունը վերականգնելուց հետո հաջողվեց՝
Միջոցառմանը ներկա են լինելու ՏՏ ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, «Մունք»-ի ուսանողներ, գործընկեր կազմակերպություններ, հարյուրավոր դոնորներ և աջակիցներ, ում շնորհիվ Արցախում հիմնադրվեց «Մունք» տեխնոդպրոցը և շարունակում է գործել մինչ օրս: Միջոցառման ընթացքում պատմվելու է «Մունք»-ի ստեղծման և զարգացման պատմությունը, ներկայացվելու է բռնատեղահանումից հետո կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը, հետագա անելիքները և սպասվող զարգացումները: