Մեկնարկում է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիրը: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու 6-օրյա միջոցառումներին, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելուն, ստանալու համագործակցությունների և անհատական մենթորության հնարավորություններ:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող`
«Ներուժ» ծրագրի շրջանակում Հայաստանում կկազմակերպվեն ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնք նախատեսված են ձեր ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու և հաջողության հասնելու անհրաժեշտ գործիքներով զինելու համար:
Միջոցառումները ներառում են սեմինարներ, պատկերավոր ներկայացման նիստեր (pitch sessions), ցանցային հնարավորություններ (networking opportunities), որոնք ուղղված են ձեր ստարտափի զարգացմանը:
6-օրյա միջոցառումներից հետո միջազգային աքսելերատորը ևս մեկ ամիս կշարունակի աջակցել և սերտորեն համագործակցել հաղթող ստարտափների հետ։ Այդ ընթացքում ստարտափները կստանան համապատասխան մենթորություն, ռազմավարական խորհրդատվություն և մուտք դեպի ներդրողների և ոլորտի փորձագետների ցանց:
Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով.
Գաղափարի փուլ՝
Աճի փուլ՝
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
Ամփոփիչ միջոցառումները տեղի կունենան 2025 թվականի հունիսի 16-21-ը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. մարտի 30-ը, ժամը՝ 18:00-ն:
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք https://neruzh.am/hy/ կայք։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 41 08 05 98, +374 10 59 01 74, +374 10 59 01 24 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ. հասցեին՝ neruzh@hti.am
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.
Հայաստանում կայանալիք միջոցառումներին յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի մինչև 2 մասնակից: