News

Մեկնարկում է Hook the Players անվճար սեմինար-աշխատարան

Միացի՛ր Noor Games-ի և AITC/EIF-ի կողմից կազմակերպած անվճար սեմինար-աշխատարանին՝ նվիրված Game System Design-ին և բացահայտի՛ր խաղային նախագծման գաղտնիքները՝ առաջատար ստուդիայի փորձով։

Հանդիպումը բաղկացած է լինելու 2 մասից: Տեսական մասի ընթացքում կսովորես՝ ինչպես «քանդել» խաղերը։ Կծանոթանաս 2 պարզ, բայց հզոր գործիքի, որոնք յուրաքանչյուր խաղ նախագծողի լավագույն օգնականներն են։ Իսկ գործնական մասի շրջանակում կկիրառես այդ գործիքներն իրականում՝ խաղ «քանդելով»։

Սա ոչ միայն ուսուցում է, այլ ինտերակտիվ, խաղային և հետաքրքիր փորձ, որը կտանի քեզ դեպի պրոֆեսիոնալ Game Design-ի աշխարհ։

Մասնակցելով սեմինարին՝ կարող ես դիմել Noor Games-ի 3-ամսյա պրակտիկայի ծրագրին և իրական փորձ ձեռք բերել խաղերի նախագծման ոլորտում։

Սեմինարը նախատեսված է հատկապես ավարտական կուրսի ուսանողների, խաղերի ստեղծմամբ հետաքրքրվողների, նրանց համար, ովքեր ուզում են կատարել առաջին քայլերը Game Design-ի աշխարհում։

Մասնակցությունն անվճար է, բայց տեղերը՝ սահմանափակ։

Շտապի՛ր գրանցվել և ամրագրել քո տեղը։

Share