Categories: News

Startup Ideation Bootcamp թեմայով սեմինար՝ ISTC-ում

Սեպտեմբերի 19-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի կունենա «Startup Ideation Bootcamp» թեմայով հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Եթե դուք ունեք ստարտափ ստեղծելու համար գաղափար, բայց այն դեռ պետք է հղկեք, ապա կարող եք միանալ մեզ՝ Startup Ideation Bootcamp-ին։ Երեք ժամ տևողությամբ այս սեմինարին մենք կօգնենք ձեզ հղկել գաղափարը, գեներացնել նոր մտքեր և նույնիսկ հավաքագրել պոտենցիալ համահիմնադիրներ», – գրված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Հանդիպման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։

Share