Categories: News

Հայտնի են Startup Boost Weekend 2018-ի հաղթողները

Սեպտեմբերի 14-ից 16-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած Startup Boost Weekend 2018-ի հաղթողներն են՝ Render Chain System (RCS)-ը, Creatr-ը և Internet of Cows-ը (IOC)։

Առաջին տեղը զբաղեցրած «Render Chain System» ստարտափը, որը ստացավ EPIC – Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոն-ի ծրագրին մասնակցության իրավունք, հետաքրքիր գրքերի փաթեթ և 600 եվրո դրամաշնորհ, ներկայացնում է ապակենտրոնացված վիդեո մատուցման ծառայություն։

Երկրորդ տեղը զբաղեցրած «Creatr» ստարտափը, որը ստացավ հետաքրքիր գրքերի փաթեթ և 400 եվրո դրամաշնորհ, օգնում է կինոարտադրողներին գտնել իրենց արտադրանքի համար համապատասխան ներդրողներ կամ հովանավորներ։

Երրորդ տեղը զբաղեցրած «Internet of Cows» (IOC) ստարտափը, որը ստացավ հետաքրքիր գրքերի փաթեթ, ներկայացնում է սարք, որն օգնում է պարզել կովերի առողջական վիճակը։

«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Startup Boost Weekend 2018»-ը: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս և իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

Նախաձեռնության գործընկեր հայկական համալսարաններն են՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայ-Ռուսական Համալսարանը, Երևանի Պետական Համալսարանը, և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը։

Հատուկ մրցանակի գործընկերներն են՝ Startup Wise Guys Accelerator-ը և Founder Institute Armenia-ն, ինչպես նաև Hero House-ը:

Լուսանկարը՝ Startup Boost Weekend-ի ֆեյսբուքյան էջից։

Share