Categories: News

SoloLearn ստարտափը 5.6 մլն դոլար է ներգրավել Naspers-ից

Հայկական SoloLearn ստարտափը 5.6 մլն դոլար է ներգրավել Naspers խոշորագույն ներդրումային ընկերությունից։ Նոր ներդրումը կօգնի SoloLearn-ին արագացնել գլոբալ աճը։

Եվա Հյուսյանը և Դավիթ Քոչարյանը SoloLearn հավելվածը ստեղծել են 2014թ.-ին՝ նպատակ ունենալով հայ երիտասարդներին ծրագրավորում սովորեցնել։ SoloLearn-ն արագ տարածում գտավ ամբողջ աշխարհում։ Այժմ հարթակն ունի բազմաթիվ օգտատերեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Եվրոպայից և Հարավային Ամերիկայից։ SoloLearn-ի օգտատերերի 90%-ը համակարգից օգտվում է սմարթֆոնի միջոցով։

SoloLearn-ից ամեն ամիս ակտիվորեն օգտվում է ավելի քան մեկ միլիոն մարդ: SoloLearn-ի միջոցով հնարավոր է սովորել JavaScript, Swift, Python, C++ և HTML/CSS։ Ոսուցումն իրականացվում է խաղերի և օգտատերերի միջև անցկացվող մրցույթների միջոցով։ SoloLearn-ի օգտատերերը նաև մասնակցում են համակարգի բովանդակության ստեղծմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը։

SoloLearn-ի համահիմնադիր Եվա Հյուսյանը նշել է, որ Naspers-ի ներդրումը և ունեցած փորձն իրենց հնարավորություն կտան արագացնել և կատարելագործել գլոբալ տարածման գործընթացը։

Share