Categories: News

Հայտնի է Seedstars միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողը

Սեպտեմբերի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած «Seedstars» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի եզրափակչի հաղթող է ճանաչվել «D’efekt» ստարտափը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Seedstars-ի ֆեյսբուքյան էջից։

«SSWYerevan18-ն ավարտվեց։ Մրցույթի հայաստանյան հաղթողը D’efekt ստարտափն է։ Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու Կիևում կայանալիք բութքեմփին և այստեղ հանդիպելու բազմաթիվ հայտնի ներդրողների և մենթորների, նաև՝ մասնակցելու Շվեյցարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին»,- նշված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Seedstars հայաստանյան կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:

Լուսանկարը՝ Seedstars-ի ֆեյսբուքյան էջից։

Share