Categories: News

Նանոտեխնոլոգիաներ ու առաջատար նյութեր թեմայով գիտաժողով՝ DigiTec2018-ի շրջանակներում

DigiTec2018-ի շրջանակներում հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11-ից 14-ը տեղի կունենա «Նանոտեխնոլոգիաներ ու առաջատար նյութեր» թեմայով գիտաժողովը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Գիտաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի և արտասահմանյան երկրների նանոտեխնոլոգիաներով, նանոնյութերով և նանոսարքերով զբաղվող հայ մասնագետներին և ընկերություններին, խթանել նանոգիտության և նանոտեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում:

Գիտաժողովի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։

Share