Categories: News

HIRECLOUT ընկերությունը մտադիր է մասնաճյուղ հիմնել Վանաձորում

Հոկտեմբերի 30-ին Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կկայանա հանդիպում ամերիկյան HIRECLOUT ընկերության համահիմնադիր Ավետիս Անթափլյանի հետ: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՎՏԿ ֆեյսբուքյան էջում։

«HIRECLOUT ընկերությունը մտադիր է մասնաճյուղ հիմնել Վանաձորում և հանդիպման ընթացքում Ավետիս Անթափլյանը կպատմի, թե ի՞նչ հմտություններ է պահանջում գործատուն, երբ աշխատակից է վարձում»,- հայտնում են ՎՏԿ-ից:

Share