Categories: News

Google AdCamp-ը հայ ուսանողների համար հիանալի անակնկալ ունի

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը կկայանա Google AdCamp-ի ներկայացուցիչների հետ հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Մենք ունենք հիանալի նորություն։ Google AdCamp-ի ներկայացուցիչները գալիս են Երևան՝ իրենց ընկերությունում փորձաշրջան անցելու համար Հայաստանից մասնակիցներ  ընտրելու նպատակով: Հանդիպմանը ներկա գտնվելու համար կարող են 3/4 կուրսի ուսանողները, մագիստրոսները և շրջանավարտները լրացնել առցանց հարցաթերթիկը», – նշում են կազմակերպիչները։

Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան միջոցառման էջից

Share