Categories: News

Չինական բլոքչեյն. հեռանկարները և միտումները թեմայով հանդիպում՝ Hero House-ում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին Hero House-ում տեղի կունենա «Չինական բլոքչեյն. հեռանկարները և միտումները» թեմայով հանդիպում-քննարկում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Եթե կա երկիր, որտեղ բլոքչեյնը կհաջողի, ապա այն Չինաստանն է: Եթե հետաքրքրված եք Չինաստանում բլոքչեյնի զարգացման միտումներով, ուրեմն կարող եք այցելել Hero House», – հայտնում են կազմակերպիչները։

Հանդիպման խոսնակն է Wiredin-ի և blockonomics-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Ամիրսան Ռոբերտոն։

Մուտքն ազատ է։

Share