Categories: News

ԵՊՀ-ում բացվում է Data Science-ի բակալավրիատի ծրագիր

ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետում բացվում է Data Science-ի բակալավրիատի ծրագիր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է X-TECH ընկերության հիմնադիր, Arloopa ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Աթոյանը։

«ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետում բացվում է Data Science-ի բակալավրիատի ծրագիր։ Այսօր կողմնորոշիչ հանդիպում էր դպրոցականների հետ, որպես նախկին Մաթ Ֆակի ուսանող ինձ էլ էին հրավիրել՝ խորհուրդ տալու։ Եթե ունեք երեխաներ, որոնք ուժեղ են մաթեմատիկայից, սա կարող է լինել լավագույն ընտրություն»,- նշված է հրապարակման մեջ։

Լուսանկարը՝ Արման Աթոյանի ֆեյսբուքյան էջից

Share