Categories: News

Ի՞նչ նախագծեր կարելի է իրականացնել իմանալով Android թեմայով հանդիպում՝ ՎՏԿ-ում

Նոյեմբերի 15-ին`ժամը 15:00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կկայանա հանդիպում ամերիկահայ գործարար ծրագրավորողներ Արտակ Քալանթարյանի և Սյուզան Մակարյանի հետ: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից։ 

Արտակ Քալանթարյանը և Սյուզան Մակարյանն աշխատել են մի շարք հայտնի ընկերություններում, ինչպիսիք են Boomerang-ը, Microsoft-ը և Amazon-ը:

Հանդիպման ընթացքում նրանք կներկայացնեն իրենց աշխատանքային փորձը, ներկա պրոյեկտները:

Հանդիպմանն ընթացքում նրանք Android ծրագրավորողների հետ կքննարկեն նաև հետագա հնարավոր համագործակցությունը:

Լուսանկարը՝ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից

Share